Քաղաքական

Հայաստանի դատարանը փոխել է Արթուր Ավանեսյանի (Կանդազ) խափանման միջոցը

Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը, որի նիստը նախագահում էր դատավոր Սարգիս Դադոյանը, հունիսի 25-ի որոշմամբ փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ կիրառվող խափանման միջոցը։

Այժմ նրա նկատմամբ կիրառվում է տնային կալանք։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Արթուր Ավանեսյանը և մի քանի այլ անձ ձերբակալվել են ընտրակաշառքի գործի շրջանակներում։ Գործը հարուցվել է Ավանեսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում։

Ապրիլի 28-ին փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Ավանեսյանը երկու ամսով կալանավորվել է։ Նոր որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է նաև երկրից չհեռանալու մասին ստորագրություն։