Քաղաքական

ԱՄՆ-ի հաշվարկները սխալվել են․ Իրանը ցույց տվեց իր ուժը

Իմ նոր փոդքասթի հինգերորդ մասում ես կներկայացնեմ մի կարևոր դիտարկում, որը վերաբերում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական դինամիկայի փոփոխությանը։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի որոշ շրջանակներում, հատկապես 2020 թվականի վերջերին, երբ Իրանի տարածքում տեղի ունեցան ռազմական բազաների վրա հարձակումներ, կատարվել էին որոշակի հաշվարկներ։ Ըստ այդ հաշվարկների՝ Իրանի ներքին քաղաքական ճգնաժամը և ռազմական կառույցների վնասվածքը կարող էին հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ իշխանության գլուխը կգտնվի ավելի «լիբերալ» կամ «արևմտահամակիր» ուժերի մոտ։ Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այդ հաշվարկները սխալ էին։

Իրանը, հակառակը, զգացել է իր ուժը, իր հնարավորությունները և ցույց տվել է, որ պատրաստ է պայքարել իր պետականության և ազգային շահերի համար։ Այս իրադարձությունների ֆոնին մեծ հարցականի տակ է հայտնվել նաև այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Թրամփի երթուղին» կամ TRIPP-ը։

Ես հետևում եմ ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավին։ Եվ պետք է նշեմ, որ այս նախագծի վերաբերյալ բովանդակային որևէ քննարկում չի եղել։ Այն, որ այս նախագիծը պետք է լիներ նախընտրական քարոզարշավի հիմնական «մեխը», այժմ թվում է շատ հեռու իրականությունից։ Պատերազմը և դրա հետևանքները բարձրացրել են այս նախագծի շուրջ ծագած հարցերի ծանրության աստիճանը։

Փոդքասթի ամբողջական տարբերակը դուք կկարողանաք լսել այսօր՝ ժամը 21:00-ին։