Միջազգային

Ադրբեջանը գերիներին օգտագործում է՝ Արցախի բնակչությանը վերադարձը դանդաղեցնելու համար

Այսօր լրանում է 1000 օրը, երբ Ադրբեջանը գերեվարել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Այս գործողությունը, ինչպես նշվում է, Ադրբեջանի կողմից իրականացվող ավելի լայնամասշտաբ արշավի անբաժանելի մասն է, որը ներառում է պատերազմ, ցեղասպանական շրջափակում, բնակչության բռնի տեղահանում, էթնիկ զտումներ և Արցախում հայկական քաղաքական, մշակութային և կրոնական կառույցների արմատախիլ անելու փորձ։

Ադրբեջանում ապօրինի պահվում է առնվազն 19 հայ, որոնց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Այս գերության դեպքը, ըստ կազմակերպության, Ադրբեջանը կիրառում է՝ Արցախի բռնի տեղահանված բնակչությանը հստակ ազդանշան հղելու համար, որ վերադարձը, արժանապատվությունը և արդարությունը կպատժվեն։

Ադրբեջանի իշխանությունները հաստատում են, որ իրենց բանտերում պահվում է 19 հայ, սակայն հայկական կողմը հստակ տվյալներ չունի գերության մեջ գտնվողների ընդհանուր թվի մասին։ Փորձագետների գնահատականներով՝ այս թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի։

Հիշեցնենք, որ Բաքվի կողմից ստեղծված «դատարանը» 2026 թվականի փետրվարին ցմահ ազատազրկման դատապարտել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման։