Սոցիում

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վեց մարդ մահացել է, հինգը՝ տուժել է

Ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացել է զեկուցում, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության մեջ ավտոմեքենաների բախում։

Դեպքի վայր է անմիջապես մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Դեպքի հետևանքով մահացել է վեց քաղաքացի։ Տուժած հինգ մարդուց մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարական ջոկատը հոսանքազրկել է վթարի ենթարկված ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։